Դավթաշենի փոքրիկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի

Դավթաշենի փոքրիկների համար  ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին, որ այսօր` ապրիլի 11-ին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Դավթաշեն վարչական շրջանում, ծանոթացել իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գոտիներում, այգիներում, պուրակներում և բակային տարածքներում ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանում վերջերս ձևավորված փոքր շուկաների պայմաններին և, զրուցելով առևտուր իրականացնողների հետ, հավաստիացել է, որ քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանն ուղղված քաղաքապետարանի քայլերը գոհունակությամբ են ընդունվել թե առևտրականների և թե քաղաքացիների կողմից:

Այնուհետ քաղաքապետը ծանոթացել է բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես զեկուցվել է, որ բարեկարգվող բոլոր բակերը կհամալրվեն նստարաններով ու զրուցարաններով, ինչն ըստ էության իրականացվում էր նաև շրջայցի պահին: «Դավթաշեն վարչական շրջանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բավականին տարածքներ կան, որտեղ կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել մեր քաղաքացիների հանգստի համար: Վարչական շրջանի կողմից աշխատանքներն արդեն մեկնարկել են: 2012թ-ի ծրագրերով Դավթաշենում մի շարք այգիներ են կառուցվում: Ողջունելի է նաև բնակիչների` զբաղեցրաց բոստանային տարածքները կամովին ազատելու նախաձեռնությունը, որոնք ևս բարեկարգվում և կահավորվում են խաղահրապարակներով»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Դավթաշենի առաջին թաղամասում մարզասեր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակությունն հայտնելով Տարոն Մարգարյանին, դավթաշենցիները հույս են հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական և բոլոր բակերը կբարեկարգվեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հավաստիացրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և հորդորել է բնակիչներին լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 200 դպրոցի բակ, որտեղ լսելով բնակիչների կողմից առաջադրվող խնդիրները, տեղում հանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգությունը և արգելել ավտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բնակիչների ժամանցի կազմակերպման համար վարչական շրջաններից յուրաքանչյուրում պետք է ստեղծվեն հանգստի հարմարավետ կենտրոններ: Դավթաշեն վարչական շրջանում նախագծի մեկնարկն արդեն տրվել է: «Քաղաքապետարանի քաղաքականությունը հետևյալն է` բոլոր վարչական շրջաններում պետք է լինեն կենտրոններ, որտեղ մեր համաքաղաքացիները կանցկացնեն իրենց հանգիստն ու ազատ ժամանակը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կենտրոնական այգում քաղաքապետին է ներկայացվել այս ուղղությամբ նախատեսվող ծրագիրը:

Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Ըստ այդմ հանձնարարվել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերի հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---