Երևանում առաջիկա օրերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում առաջիկա օրերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 20-ից 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը, 18-ի գիշերը կնվազի 2-ից 4 աստիճանով, 18-ի ցերեկը՝ նույնքանով կբարձրանա:

Երևանում ապրիլի 17-ին ժամանակ առ ժամանակ, 19-ին երեկոյան ժամերին սպասվում է, իսկ 20-ից 21-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---