Ադրբեջանցի պատգամավորները կմասնակցեն Երևանում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ նիստին

Ադրբեջանցի պատգամավորները կմասնակցեն Երևանում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ նիստին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի պատգամավորները մտադիր են ժամանել Երևան՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ 39-րդ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա մայիսի 21-24-ը: Ինչպես հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Մուսա Գուլիևը, Հայաստան կմեկնի երկու պատգամավոր: Ըստ Գուլիևի, երևանյան նիստի օրակարգում են տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման հարցերը: Ադրբեջանցի պատգամավորը նշել է նաև, որ ՍԾՏՀ ԽՎ 40-րդ նիստը տեղի կունենա աշնանը Բաքվում, հայտնում է 1news.az.-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---