ԼՂՀ Պաշտպանաության բանակ. Ադրբեջանցի զինվորի վիրավորելու մասին տեղեկությունները, հերթական կեղծիք են

ԼՂՀ Պաշտպանաության բանակ. Ադրբեջանցի զինվորի վիրավորելու մասին տեղեկությունները, հերթական կեղծիք են

PanARMENIAN.Net - Այսօր ստացվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը, համաձայն որի ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակաի մարտիկներ կողմից:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Ազգային բանակի 19-ամյա զինծառայկող Նուրալի Ալի օղլու Ալիևը գլխից հրազենային վնասվածք է ստացել: Զինվորը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում:

PanARMENIAN.Net ի թղթակցի խնդրանքով, ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո քարտուղար Սենոր Ասատրյանը մեկնաբանել է այդ տեղեկությունները, հայտարարելով, որ Արցախի զինված ուժերը ճակատի ողջ երկայնքով պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ այդ տեղեկությունները հերթական ապատեղեկատվոթյուն են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---