5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել Ոսկեպարում դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ

5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել Ոսկեպարում  դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:

Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներեր: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---