Երվանդ Մանարյան. «Հարսնաքար»–ի դեպքը մեր հասարակության ամենածանր հարցերից մեկն է

Երվանդ Մանարյան. «Հարսնաքար»–ի դեպքը մեր հասարակության ամենածանր հարցերից մեկն է

PanARMENIAN.Net - Խոսելով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր տնօրեն Երվանդ Մանարյանը նշեց` այդ երևույթը կարող է այնքան խորանալ, որ, ի վերջո, խարխլի մեր հասարկության հիմքերը:

«Հարսնաքարի երևույթը մեր հասարակության համար ամենածանր հարցերից մեկն է, եթե մենք ուզում ենք կայացած պետություն դառնալ, պետք է այս խնդիրները լուծվեն», -ասաց Մանարյանը:

Նրա կարծիքով, մեր հասարակության համար դեպքը պետք է լուրջ խնդիր դառնա, այնինչ կան մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեն դեպքի մասին:

Մանարյանը նաև նշեց, որ հասարակությունը չպետք է կառչի Ռուբեն Հայրապետյանի մանդատի հրաժարականից. «Մանդատից հրաժավելը կարող էր անկեղծ լինել, կարող էր և անկեղծ չլինել, հարցն այս դեպքում այլ է` հասարակությունը պետք է հստակ վերաբերմունք ստեղծի նման երևույթների նկատմամբ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---