Քաղաքապետարանը պարզաբանում է. Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույց է վերակառուցվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է. Աբովյան 19 հասցեում` նախկին ապամոնտաժված տաղավարների վայրում երեկ սկսված շինարարական աշխատանքերը կատարվում են ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման նպատակով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան 19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ և միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:

«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել և որևէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել են հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,-նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյան 19 հասցեում, առանց համապատասխան ցուցանակի մի խումբ շինարարներ էքսկավատորի օգնությամբ մեծ փոս էին հասցել փորել:

Շինարարության պատասխանատուն լրագրողներին ասել էր, որ շինարարությունն իրականացնում է «ՍահակյանՇին» ընկերությունը, որը նախատեսում է այդ տարածքում սրճարան կառուցել:

Քիչ ուշ շինարարությունը կասեցվել էր, ակտիվիստ Լևոն Գալստյանի ահազանգով դեպքի վայր էին ժամանել ոստիկանները և համապատսխան արձանագրություն կազմել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---