Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանություն է տեղի ունեցել

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանություն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, պարզվել է, որ նույն օրը` ժամը 01.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չինգիլ» կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչատրյանին դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ Մելքումյանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը լուսադեմին, ժամը 05.30-ին, Վրեժ Մելքումյանը հայտնաբերվեց Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 2-րդ կմ-ին և բերման ենթարկվեց բաժին:

Վրեժ Մելքումյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---