Իտալական “Societa' Agricola Querciabella” ընկերության գինիներն այսուհետ կվաճառվեն նաև Հայաստանում

Իտալական “Societa' Agricola Querciabella” ընկերության գինիներն այսուհետ կվաճառվեն նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանում Իտալիայի դեսպանատանը կայացավ “Societa' Agricola Querciabella” ընկերության գինիների շնորհանդեսը: Ինչպես նշեց ընկերության արտաքին կապերի պատասխանատու Ստեֆանի Կուադրան, ընկերությունը շուկաներ ունի աշխարհի 42 երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում: Այօրվանից իտալական գինիները կհամալրեն նաև հայկական շուկան:

Այս ընկերության գինիների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք արտադրվում են բացառապես բնական միջոցներով և առանց որևէ քիմիկատների ու արհեստական նյութերի:

“Societa' Agricola Querciabella” Իտալիայի խոշորագույն բիոդինամիկ գինի արտադրողներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1974 թվականին և գինի էր արտադրում ընդամենը 2 հա տարածքի վրա, մինչդեռ այժմ, ընկերության գինին արտադրվում է 106 հա տարածքում: Այն արտադրվում է Իտալիայի Տոսկանա նահանգում, և արտադրությունը տարեկան կազմում է մոտ 300 հազար շիշ: Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ ծավալել է 5 տեսակի գինիների արտադրություն` Camartina, Palafreno, Batar, Querciabella և Mongrana:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---