Անդրեյ Արեշև. Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցությունը դրական կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների համար

Անդրեյ Արեշև. Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցությունը դրական կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների համար

PanARMENIAN.Net - Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արաշևը մեկնաբանել է ադրբջանական ԶԼՄ-ների` Ուկրաինային հակահայկական քարոզչության մեջ ներքաշելու փորձը: «Կարող եմ միայն ենթադրել, որ, հնարավոր է, ինչ-որ պայքար է գնում, այդ թվում` նյութական ռեսուրսների համար, ինչի արտացոլանքն են տվյալ հրապարակումները»,-հայտարարել է նա Analitika.at.ua –ին տված հարցազրույցում:

«Մյուս կողմից Ուկրաինայի տարածքում հայերն ունեն զարգացած մշակութային և հասարակական կյանքի հետաքրքիր փորձ` ես այս թեմային անդրադարձել եմ իմ հրապարակումներից մեկում` կապված հանրապետությունում հայկական կրթական ստանդարտի ընդունման հետ:

Ենթադրվում է, որ հայոց լեզվի ներառումը տարածաշրջանային լեզուների և Ուկրաինայի փոքրամասնությունների լեզուների ցուցակում ներառվելը կապված է հենց այս գործոնի հետ»,-ընդգծում է Արեշևը:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ փոխգործակցությունը, կարող է տեսանելի դրական ազդեցություն թողնել հայ-ուկրաինական հարաբերությունների վրա` առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ պաշտոնական մակարդակում, Ադրբեջանի էներգառեսուրսներով և տրանզիտային ֆունկցիայով հետաքրքված Կիևը, ավելի է ականջալուր դառնում պաշտոնական Բաքվի կարծիքին: Այս առնչությամբ նա նկատել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից է, սակայն վերջին ժամանակներս հայ-ուկրաինական հարաբերությունները որոշակի ազդակներներ են ստացել:

«ՀԿ-ների դերն այստեղ շատ կարևոր է, սակայն դրանք պետք է պատկերացում ունենան աշխատանքի ադեկվատ նպատակների և ձևաչափերի` յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ: Ուկրաինայի հայերի դեպքում, նման հասկացումը, ամենայն հավանականությամբ, առկա է:

Օգոստոսի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II կայցելի Ուկրաինա, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութա-քաղաքակրթային «կոմպլեմենտարությունը»,-ընդգծել է նա:

Արեշևն ընդգծել է նաև, որ հնարավոր չէ ուշադրություն չդարձնել Ուկրաինայում ադրբեջացի ազգաբնակչության թվաքանակին` 45-250 հազար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---