Բաքվում վիրավորվել են իրանցի երգչուհի Գուգուշից` հայերենով երգ կատարելու համար![]() 27 օգոստոսի 2012 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալությունը «իր վերաբերմունքն է արտահայտել իրանցի երգչուհի Գուգուշի կողմից ադրբեջանական «Գեդյակ ուզյու Լյուլյայյա» երգը որպես հայկական ներկայացնելու կապակցությամբ», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Գործակալության ներկայացուցիչ Հուդայատ Հասանլին հայտարարել է, որ ադրբեջանական ծագմամաբ իրանցի երգչուհի Գուգուշը ադրբեջանական «Գեդյակ ուզյու Լյուլյայյա» երգը կատարել է հայերենով: Երգը տարածվել է «Youtube-ում»: Ինչպես գրում են Ադրբեջանի ԶԼՄ-ները, «երաժշտության հեղինակն է Էլզա Իբրահիմովան, բառերինը` Ալագա Ալեկպերովան: Ցավոք, երգի կատարման ժամանակ Գուգուշը չի ասել, որ դա ադրբեջանական երգ է և որ հեղինակներն ադրբեջանցիներ են: Այն ներկայացվել է որպես հայկական անանուն երգ: Սա հեղինակային իրավունքների կոպիտ խախտում է»: «Թեև երգը կատարվել է 2010-ին, սակայն տարածվել է վերջերս: Պարզաբանվում է, թե որտեղ է առաջին անգամ կատարվել տվյալ երգը: Հենց որ պարզ դառնան Գուգուշի տվյալները, գործակալությունն իր բողոքը կներկայացնի նաև երգչուհուն»,-ասել է Հասանլին, հաղորդում է Vesti.az-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |