Ալեքսանդր Ցինկեր. Հանցագործին ներում շնորհելը փաստորեն հայի սպանության ինդուլգենցիա է![]() 3 սեպտեմբերի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու մասին նորությունը բոլորին շոկի մեջ է գցել: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր սառնարյուն մարդասպանն արդարացվել քաղաքակիրթ երկրում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, Ադրբեջանի ղեկավարությունը փաստացի կերպով խրախուսում է ազգային հողի վրա կատարված սպանությունը: «Դա հիշեցնում է պաղեստինյան ղեկավարության գաղափարախոսությունը և քաղաքականությունը: Արաբ ահաբեկիչները, որոնք սպանում են Իսրայելի խաղաղ բնակիչներին, հետո Պաղեստինում դառնում են ազգային հերոսներ: Ոչ մի տարբերություն չեմ տեսնում»,- ասել է նա: Քաղաքագետը նաև նշել է, որ հանցագործին ներում շնորհելը շատ վտանգավոր նախադեպ է, դա փաստորեն հայի սպանության ինդուլգենցիա է: «Դա մի կողմից վախեցնում է, մյուս կողմից հարցեր առաջացնում` կարող են արդյոք այդ երկու երկրները, այսինքն Հայաստանը և Ադրբեջանը, հանգել են ինչ-որ խաղաղ քաղաքակիրթ համաձայնության: Զարմանք է հարուցում այն փաստը, որ առաջատար ռուսական ԶԼՄ-ները և քաղաքական գործիչները շրջանցել են այդ միջադեպը»: Ցինկերի կարծիքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը տեղին էր: «Բայց հիմա պետք է հանգիստ, առանց զգացմունքների բարձրացնել այդ հարցը եվրոպական կառույցներում: Հայաստանը` որպես Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ լիիրավ անդամ, իրավունք ունի պահանջել կատարվածի մանրամասն ուսումնասիրություն: Լիովին հավանական է, որ անհրաժեշտ է իրավաբանական ուղղումներ կատարել միջազգային իրավունքի մեջ ապագայում նման միջադեպերը բացառելու համար»: «Ներկա պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ աշխատանքը հարցականի տակ է մնում: Հայաստանը, չցանկանալով արգելակել Մինսկի խմբի աշխատանքը, երկար ժամանակ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բայց հիմա, հնարավոր է, եկել է դրա ժամանակը»,- ասել է քաղաքագետը: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |