Ֆրանտիշեկ Միկլոշկո. Հունգարիան պետք է ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի հունգարական բանտ

Ֆրանտիշեկ Միկլոշկո. Հունգարիան պետք է ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի  հունգարական բանտ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից:

«Արձագանքում եմ օրերս Հուգարիայում տեղի ունեցած սկանդալային դեպքին, երբ Հուգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին` բանակային սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած «Խաղաղության համար» լեզվի ուսուցման դասընթացի ժամանակ վայրագաբար սպանել էր հայակական բանակային սպա Գուրգեն Մարգարյանին`խաղաղ քնած ժամանակ:

Նախ հարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատությունն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժություն և դատարանը որոշեց հանցագործին տալ ցմահ բանտարկություն` երեսուն տարի առանց ներման իրավունքի ռեժիմով: Ցավոք այսօրվա հունգարական կառավարությունը որոշեց փոխել արդարությունը նավթադոլարններով և վերադարձրեց հանցագործին Ադրբեջանին, որտեղ հենց առաջին օրն իսկ նա ստացավ ներում նախագահ Ալիևի կողմից ու դարձավ ազգային հերոս:

Կարծում եմ դեռևս ուշ չէ, որ Հունգարիան գոնե մասնակիորեն ուղղի իր սխալը և ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի հունգարական բանտ: Հայկական կառավարությունը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ հայտարարելով, որ այսպիսի գործողությունները կդանդաղեցնեն, և նույնիսկ կկասեցնեն Ղարաբաղյան գործընթացի կարգավորումը:

Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում լավ են հասկանում, որ բավական է ընդամենը մեկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ և նրա 160 հազար քաղաքացիները կսպանվեն, իսկ մնացյալ եվրոպական երկրները գուցե փակեն իրենց աչքերը նավթադոլարների շնորհիվ:

Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին` պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով, իսկ եվրոպական պետությունները պետք է վերջնականապես հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախության ընդունումն է հանդիսանում եզակի երաշխիք այն բանի համար, որ համանման դեպքեր այլևս չկրկնվեն», հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---