Պալ Թամաշ. Հունգարիան այժմ պարզապես փորձում է «պահպանել իր դեմքը»

Պալ Թամաշ. Հունգարիան այժմ պարզապես փորձում է «պահպանել իր դեմքը»

PanARMENIAN.Net - Հունգարիայի ԱԳՆ-ի` Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարնվին ներում շնորհելը քննադատությունը պարզապես իր «դեմքը պահպանելու» փորձ է: Նման կարծիք է արտահայտել Բուդապեշտում Կորվինի համալսարանի պրոֆեսոր Պալ Թամաշը, հաղորդում է «Վեստի ՖՄ-ը»:

«Հարցն այն է, որ 2006-ից սկսած ադրբեջանական կողմը փորձել է մի քանի անգամ «ստանալ» իր դատապարտյալին, սակայն հունգարական կառավարությունը պարբերաբար մերժել է Ադրբեջանին: Ի դեպ, այս գործի առաջին փուլում Սաֆարովին ստանալու խնդրանքով էր դիմել նաև Հայաստանը, սակայն վերջինիս ևս մերժվել է: Իրավաբանության տեսանկյունից, երկու կողմերին էլ կարելի էր հանձնել դատապարտյալին, սակայն այստեղ պարտադիր պայմաններ չկային: Իհարկե, կարելի է մեջբերել ամեն ինչ` Եվրոպայի խորհուրդը չի բացառել հանձնումը, սակայն չի էլ պարտադրել անել դա»,-ընդգծել է նա: Սակայն ըստ նրա, հարցն այն է, որ նախորդ ամիսներին հունգարական վարչապետը բանակցություններ էր վարում Ադրբեջանի իշխանությունների հետ` խոշոր պարտքի վերաբերյալ, որը ադրբեջանցի ներդրողները որևէ կերպ կփոխանցեին հունգարական կողմին: Կարծես թե խոսքը պետական պարտքի և նման բաների մասին էր, ինչը բաց կերպով է քննարկվել: «Կարծում եմ, որ բանակցային տարբեր կետերի միջև ծագել է Սաֆարովի հարցը: Կարծում եմ, որ հունգարական կառավարությունը պարզապես չի քննարկում այս հարցը իր ԱԳՆ հետ: Այս հարցը որոշում է վարչապետը և նրա շրջապատը, այլ ոչ թե ԱԳՆ փորձագետները: Եվ նա գնաց հանդիպման ու Սաֆարովին հանձնեց առանց որևէ երաշխիքի, որ վերջինս կշարունակի իր պատիժը կրել Ադրբեջանում: Խիստ բողոքի ցույցեր սկսվեցին երկրի ներսում և միջազգային հանրության շրջանակներում: Եվ հունգարական կառավարությունը վախեցավ ոչ թե ադրբեջանցիների այդ հարվածից, այլ Օբամայից, Եվրոպայի խորհրդից և այլն»,-ասել է Պալ Թամաշը:

Մինչդեռ Հունգարիան պնդում է, որ Ադրբեջանը երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկումը կարող է փոխվել միայն դատարանի որոշմամբ` այլ պատժաժամկետի կամ պայմանական ազատման, միայն առնվազն 25 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո:

Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, ինչից հետո նրան երկրի նախագահից ոչ միայն ներում և հերոսի կոչում է շնորհվել, այլ նաև շնորհվել է մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ: Ի պատասխան այս քայլի, Հայաստանի հանրապետությունը խզել է Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---