Թուրքագետ. Թուրքիան Ասադի տապալումով կմեծացնի ազդեցությունը տարածաշրջանում

Թուրքագետ. Թուրքիան Ասադի տապալումով կմեծացնի ազդեցությունը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Թուրքիան, ի սկզբանե, կողմ է եղել Ասադի ռեժիմի տապալմանը, քանի որ այսպիսով կարող է մածացնել իր դերակատարությունը ողջ տարածաշրջանում:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով թուրք-սիրիական հակամարտության մասին՝ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով է Թուրքիան հաճախ հրահրում ՆԱՏՕ-ին. «Եթե տապալմանը մասնակցի նաև Թուրքիան, և նոր իշխանության ներսում լինեն թուրքամետ ուժեր , ապա Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջոնում ավելի կմեծանա» :

Ասուլիսի մյուս բանախոս արաբագետ Հայկ Քոչարյանը Սիրիայի իրավիճակի երկու հանգուցալուծում է տեսնում: Առաջինը, ըստ արաբագետի, լիբանայան սցենարն է, երբ քաղաքացիական պատրազմը կշարունակվի շատ երկար: Իսկ երկրորդ սցենարը, ըստ արաբագետի, սոմալիականն է, երբ երկիրը բաժանված է զինված բրիգադների և ըստ էության անարխիա է տիրում. «Սիրիայի դեպքում ես սակայն բացառում եմ երկրորդ տարբերակը, քանի որ սիրական արժեքային համակարգը թույլ չի տա այդ սցենարը» :

Խոսելով թուրքական կողմի հայտարարությունների մասին, թե Թուրքիան կընդունի սիրիահայերին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը նշեց. «Թուրքիան շահագրգռված է հայկական բոլոր համայնքների լուծարամամբ, քանի որ նրանք ցեղասպանության անմիջական ժառանգներն են, այդ պատճառով էլ նման կերպ է իրեն պահում»:

Թուրքագետը , սակայն, նշում է, որ սիրաիահայերը ոչ մի դեխքում չեն գնա Թուրքիա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---