Հայաստանում Ռուսաստանի քաղաքացի է անհետացել

Հայաստանում Ռուսաստանի քաղաքացի է անհետացել

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունը փնտրում է ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված Իվան Շեբետինին: Նա սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն, այնուհետև գնացել է Արցախ: Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին, զանգահարել է հարազատներից մեկին և հայտնել, որ գտնվում է «Երևան» ե/գ կայարանի տարածքում, ինչից հետո անհայտ կորել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են նրա արտաքին նկարագիրը. հասակը` 175-177 սմ, ամրակազմ, կլոր դեմքով, սև մազերով, շագանակագույն աչքերով:

Իվան Շեբետինը տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ: Իվան Շեբետինի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից խնդրում են խնդրում ենք զանգահարել ոստիկանության Էրեբունու բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 010-57-09-33, 010-45-02-02, 077-94-00-00:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---