Սլովակիայի հայ համայնքը հայց է ներկայացնել ՀՀ-ում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպանի դեմ

Սլովակիայի հայ համայնքը հայց է ներկայացնել ՀՀ-ում և Ադրբեջանում Սլովակիայի  դեսպանի դեմ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի մամլո ասուլիսը` նվիրված Ադրբեջանում, Ռուսաստանում և Հայաստանում (նստավայրը Մոսկվա) Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ հարուցած քրեական գործի շուրջ, հրապարակվել է սլովակիայի ամենակենտրոնական օրաթերթերում` >, , և այլն: Ինչպես հայտնել էր ԵՀՄՖ մամլո ծառայությունը, պարոն Գրիգորյանը Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհուց բացի քրեական գործ էր հարուցել Յոզեֆ Միգաշի դեմ, որի շուրջ սեպտեմբերի վերջին տրվել էր մամլո ասուլիս: Սլովակիայի ամենախոշոր տեղեկատվական կազմակերպությունը () պարոն Ա. Գրիգորյանի ասածի իսկությունը պարզելու համար դիմել էր Գլխավոր դատախազություն, Մոսկվա` Սլովակիայի դեսպանատուն, Սլովակիայի ԱԳ նախարարություն և Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահությանը:

Ստորև ներկայացնում ենք թերթերում տպագրված -ի հաղորդագրության թարգմանությունը կրճատումներով:

Բրատիսլավա, սեպտեմբերի 25 (SITA) Սլովակիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են դատախազությանը` Ռուսաստանի Դաշնությունում, Հայասատանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան, Սլովակիայի պառլամենտի նախկին խոսնակ Յոզեֆ Միգաշի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայտարարությամբ: Այդպիսի քայլի համար պատճառ հանդիսացավ ադրբեջանական ԶԼՄ-ներին ուղարկված դեսպանատան հայտարարությունը, որում ասված էր, որ Սլովակիայում չկա օրենք, որը քրեական պատասխանատվություն կսահմաներ հայերի ցեղասպանությունը մերժելու համար:«ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան պրն. Օլեգ Եսայանի հետ 2012թ. մայիսի 3-ին տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ընթացքում Մոսկվայում Սլովակիայի դեսպան պրն. Յոզեֆ Միգաշը հաստատեց այդ տեղեկատվությունը»,-Սլովակիայի գլխավոր դատախազությանն ուղղված հայտարարության մեջ մեջբերում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Դր. Աշոտ Գրիգորյանը: Դր. Գրիգորյանը կարծում է, որ Քրեական օրենսգրքի 424ա պարագրաֆի համաձայն Սլովակիայում հայերի ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելի է: Այս տեսակետը հաստատում է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը (Štefan Harabín), ով, ինչպես պնդում են հայկական և ռուսական ԶԼՄ-ները (թերթ „Комерсантъ“ – խմբ., ИА Регнум), դեռ նախորդ տարի հայտարարել էր այդ մասին: Դեսպանատունն այս տեղեկատվությունը հերքել է:

«2012թ հուլիսի 18-ին քրեական գործ հարուցելու դիմումը փոխանցվել է Բրատիսլավայի տարածքային դատախազությանը»,-հայտնել է Գլխավոր դատախազության մամլո քարտուղար տկն. Վլադիմիրա Հեդրովան: Մոսկվայում Սլովակիայի դեսպանատունը Դր. Գրիգորյանի ձեռնարկած գործողությունները մեկնաբանել հրաժարվեց: «Դեսպանատունն իր հայտարարություններում ելնում է պետական մարմինների պաշտոնական դիրքորոշումից, ինչն էլ տեղի է ունեցել այս դեպքում»,- հայտնում է Ռուսաստանում դեսպանատան աշխատակից պրն. Մարտին Կաչոն, որի գործունեության ոլորտ մտնում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Այս երկրների հարաբերությունների վրա իր կնիքն է դրել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկար տարիների կոնֆլիկտը»,- եզրափակեց նա: Այս վեճը սկիզբ է առնում նախորդ տարվա նոյեմբերից, երբ հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին հայտարարություն այն մասին, որ Սլովակիայում գործում է հայերի ցեղասպանության մերժման համար քրեական պտասխանատվություն սահմանող օրենք: Ընդ որում, հայերը հղում էին կատարում Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությանը, ով ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում հաստատել էր այդպիսի իրավական նորմի առկայությունը Սլովակական օրենքներում:

Այս հրապարակումներին ի պատասխան Ադրբեջանում հրապարակվել էր ՌԴ-ում Սլովակիայի դեսպանության հերքումը, որում մերժվում էր այդպիսի օրենքի առկայությունը:

Հարաբինը հիմնավորում է պնդումն այն մասին, որ հայերի ցեղասպանության մերժումը ենթակա է քրեական պատասխանատվության: «Մեզ մոտ գործում է Քրեական օրենսգիրք, հրապարակված պաշտոնական տեղեկագրում (Zbierka zákonov), թարգմանված անգլերեն լեզվով, և այդ Քրեական օրենսգրքում առկա է 424ա պարագրաֆ, որտեղ սահմանվում է, որ քրեորեն պատժելի են համարվում հրեաների ոչնչացման (և կամ «հոլոքոստի») մերժման, կատարվածի արժեզրկման, և կամ անարգանքի արտահայտման դեպքերը: Քրեորեն պատժելի են համարվում նաև ցեղասպանության մերժումը, կատարվածի արժեզրկումը, անարգանքի արտահայտումը, և այդ թվում հատկապես հայերի ցեղասպանության հարցը»,- SITA գործակալությանը հայտնեց Հարաբինը: Այնուհետև հայտնեց նաև, որ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավորները 2004թ ընդունել են որոշում, որով հաստատել են 1915թ հայերի ցեղասպանությունը: «Քանի որ 2004թ մենք ընդունել ենք որոշում, հաջորդ քայլն է եղել օրենքում նախատեսել քրեական պատասխանատվություն: Որոշմամբ մենք ընդամենը հաստատել ենք այն փաստը, որ հայերի ցեղասպանություն տեղի է ունեցել», - հավելեց Հարաբինը: Հարաբինի խոսքերով խնդիրը լուծվեց 2009թ Քրեական օրենսգրքում մտցված փոփոխությամբ. «Մենք Եվրամիության միակ երկիրն ենք, որը նախատեսել է քրեական պատասխանատվություն նաև հայերի ցեղասպանության համար»,- ասաց Հարաբինը և ավելացրեց, որ այլ դեպքում լինելով Սլովակիայի գերագույն դատարանի նախագահ ինքն իրեն թույլ չէր տա հայտնել այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին:

SITA հեռագրական գործակալության հարցին Սլովակիայի ԱԳՆ մամլո խոսնակ Բորիս Գանդելը հայտնեց, որ Քրեական օրենսգրքի դրույթների` կատարման ենթակա մեկնաբանությունը դատարանի իրավասության տակ է գտնվում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---