«Հայկական ժամանակ». Որտե՞ղ է Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը

«Հայկական ժամանակ». Որտե՞ղ է  Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ «ՀԺ»-ի թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի պատասխան է տվել` նախագիծ դեռևս չկա: Թերթը հիշեցնում է, որ Փակ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ի սկզբանե նրա նպատակը եղել է շենքը քանդել և նույնությամբ նորը կառուցել, ոչ թե ամրացնել եղած վիճակով, ինչպես որ ճիշտ էին համարում շատ մասնագետներ: Այդպիսով, սկզբում շուկայի հիմքերը փորվեցին, ու շինարարություն սկսվեց` առանց ստորգետնյա հատվածի նախագիծ ունենալու, հիմա էլ` վերգետնյա հատվածի նախագիծն է «ընդհատակ անցել»: «Շուկայի պատերն, ի դեպ, թվում է՝ թույլ քամուն անգամ այլևս չեն դիմանա»,-եզրափակում է օրաթերթը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---