Գվատեմալայի Ազգային կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խումբ կստեղծվի

Գվատեմալայի Ազգային կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խումբ կստեղծվի

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Գվատեմալա: Հոկտեմբերի 24-ին նա հանիդպել է նաև Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաև նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա:

Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը Ջուդի Ռիվերա Էստրադային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևավորման վերաբերյալ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---