Պոդմոսկովյեում պայթած փռի տիրոջը` Ռաֆիկ Մարգարյանին, սպառնում է մինչև 9 տարի ազատազրկում

Պոդմոսկովյեում պայթած փռի տիրոջը` Ռաֆիկ Մարգարյանին, սպառնում է մինչև 9 տարի ազատազրկում

PanARMENIAN.Net - Բիզնեսմեն Ռաֆիկ Մարգարյանի գործը, ով փետրվարին Պոդմոսկովյեում պայթած փռի տերն է, 10 ամիս անց, այնուամենայնիվ հասել է դատարան:

Պայթյունի արդյունքում երկու մարդ տեղում զոհվել էր, 6-ը` հիվանդանոցում:

ՆԳՆ կից մարզային քննչական վարչությունն ավարտել է դեպքի քննությունը, Գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը, գործը ներկայացվելու է Դմիտրովսկի քաղաքային դատարան:

Տեղի բնակիչների խոսքով, Մարգարյանն ունի ևս երկու փուռ, որոնք շարունակում են մինչ օրս գործել, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---