Վիտալի Կուստով. Հայաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր թշնամիներ և ընդհանուր բարեկամներ

Վիտալի Կուստով. Հայաստանն ու Ուկրաինան ունեն ընդհանուր թշնամիներ և ընդհանուր բարեկամներ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների շարքում յուրաքանչյուր ընտրությունների հետ աճում է հայկական սփյուռքի ներկայացուցիչների թիվը, դա ուկրաինական հանրությանը համայնքի ինտեգրվածության բարձր մակարդակի ցուցանիշ է, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է «Ֆրազա» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը:

«Ինձ թվում է, որ բազմաթիվ այլ գործոններից բացի, դա նաև վկայում է հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ Ուկրաինայի բնակիչների աճող վստահության մասին: Ենթադրում եմ, որ Ուկրաինայում հայ համայնքի ազդեցությունը կաճի նաև հետագայում: Եվ դա դրական գործընթաց է, քանի որ Հայաստանը և Ուկրաինան ունեն շատ ընդհանուր պատմական արմատներ, ընդհանուր թշմանիներ և ընդհանուր բարեկամներ»,- հայտարարել է Կուստովը:

Ուկրաինայի խորհրդարանում ընտրությունների արդյունքներով երեք հայեր դարձել են պատգամավորներ: Ուկրաինայի Գերագույն ռադայում կաշխատեն Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և անվանի ձեռնարկատեր Նվեր Մխիթարյանը, ինչպես նաև Խարկովի շրջանի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը:

Առաջիկայում Ուկրաինայի Հայերի միությունը պլանավորում է հրավիրել բոլոր մակարդակների հայազգի պատգամավորներին ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի հայկական սփյուռքի համախմբան հարցեր: ՈՒՀՄ քարտուղարության տվյալներով, տեղի խորհուրդների պատգամավորներ են ավելի քան 30 հայեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---