Կրասնոդարում Հայաստանի քաղաքացին կալանքի տակ կգտնվի 10 տարի սպանության համար

Կրասնոդարում Հայաստանի քաղաքացին կալանքի տակ կգտնվի 10 տարի սպանության համար

PanARMENIAN.Net - Կրասնոդարի Խորհրդային շրջանային դատարանը դատավճիռ է կայացրել ՀՀ քաղաքացու դեմ հարուցված քրեական գործով: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Դատապարտյալը Կրասնոդար է ժամանել Հայաստանից աշխատանք գտնելու նպատակով: Նա իր հարազատների հետ, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են, ապրում էր ավտոտնակում:

Ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Տուժածը փորձել է կասեցնել այդ վեճը: Արդյունքում դատապարտյալը առնվազն 15 հարված է հասցրել գլխի, պարանոցի ու կրծքավանդակի շրջանում, որից նա տեղում մահացել է:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել է 10 տարվա ազատազրկման:

Դատարանը նաև բավարարել է դատախազի հայցը բարոյական վնասի հատուցման մասին՝ 150 000 ռուբլու չափով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---