Փոխվել է ԼՂՀ բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը

Փոխվել է ԼՂՀ բռնադատվածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին: Համաձայն հրամանագրի` հանձնաժողովի կազմը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

Արարատ Դանիելյան- ԼՂՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մխիթար Գրիգորյան- ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ

Ալբերտ Խաչիյան- ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Սևակ Հակոբյան - ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ

Կարո Համբարձումյան - ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Լենստոն Ղուլյան - ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Կարեն Դանիելյան - ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար), հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---