Ադամ Շիֆ. Հայաստանն ունի բավական ներուժ՝ դառնալու Կովկասի Սիլիկոնյան hովիտը10 դեկտեմբերի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Աշխատանքային այցի առաջին օրը կառավարության ղեկավարն այցելել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի նախագահ Ժան Լու Շամոյի հետ: Հանդիպան ժամանակ վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, կրթության որակի բարելավման, հայաստանյան բուհերի միջազգային հավատարմագրման առկա գործընթացները: Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու այն ներուժին, որը տարեցտարի ոլորտը կապահովի աճով: Հանդիպմանը ներկա Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ունի բավական ներուժ՝ դառնալու Կովկասի Սիլիկոնյան hովիտը: Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կալիֆորնիայի Տեխնոլոգիական hամալսարանի հայազգի շրջանավարտներին, ուսանողներին և ամերիկաբնակ հայ գիտնականների: Կառավարության ղեկավարը պատասխանել է նրանց և ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Անդրադարձ է կատարվել բնական և ճշգրիտ գիտությունների ոլորտներում առկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Քննարկվել են հայագիտությանը, աստղագիտությանը, ֆիզիկային և մաթեմատիկային, հանրակրթական մանկավարժությանը վերաբերող հարցեր: Տիգրան Սարգսյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հանդիպման համար և հորդորել է ամրապնդել կապերը հայրենիքի հետ, նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը: Վարչապետի աշխատանքային այցն ԱՄՆ-ում կշարունակվի մինչ դեկտեմբերի 12-ը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |