Հայաստանում ռուսական ռազմակայանում բացվել է Ռուսաստանի ԶՈՒ առաջին դաշտային հոգևոր համալիրը

Հայաստանում ռուսական ռազմակայանում բացվել է Ռուսաստանի ԶՈՒ առաջին դաշտային հոգևոր համալիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում ռուսական ռազմակայանի Ալագյազ ուսումնամարզական բարձր լեռնային պոլիգոնում բացվել է ՌԴ Զինված ուժերում առաջին դաշտային հոգևորալուսավորչական համալիրը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռազմաբազայի և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորման հրամանատարությունը, Հայաստանում ՌԴ գլխավոր հյուպատոսարանի, հայկական ռազմական հոգևորականության և Արագած վարչական շրջանի ներկայացուցիչներ, որտեղ գտնվում է ուսումնամարզական համալիրը:

Համալիրի մեջ մտնում են դաշտային ստացիոնար ուղղափառ եկեղեցին և դրան հարող դասարանը, որտեղ կընթերցեն հոգևորալուսավորչական դասախոսություններ, կանցկացվեն պետական-հասարակական պատրաստվածության վերաբերյալ պարապմունքներ:

Դաշտային եկեղեցին կառուցվել է ի պատիվ սուրբ Մերկուրի Սմոլենսկու, ով ռուսական զորքի երկնային հովանավորներից է:

Եկեղեցում կարող է տեղավորվել մինչև 100 մարդ: Այն կառուցվել է զինծառայողների նվիրատվություններով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---