Ադրբեջանական բանակում մահացել է հերթական զինվորը, այս անգամ` հիվանդությունից

Ադրբեջանական բանակում մահացել է հերթական զինվորը, այս անգամ` հիվանդությունից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում արձանագրվել է հերթական կորուստը: Ինչպես հաղորդում է «Թրենդը», հիվանդությունից մահացել է ադրբեջանական բանակի զինվոր, ով վերջերս է զորակոչվել զինվորական ծառայության:

Ռաշադ Միրզալիևը (1990թ. ծնվ.), ով բուժվել է ռազմական հոսպիտալում, մահացել է հիվանդությունից, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Միզալիևը զորակոչվել է զինվորական ծառայության հոկտեմբերին Բաքվի Սաբուչինյան շրջանի զինկոմիսարիատի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---