Կենտրոնում և Արաբկիրում ջուր չի լինի

Կենտրոնում և Արաբկիրում ջուր չի լինի

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանում` Գրիբոյեդով, Հ.Քոչար, Վաղարշյան, Խաչատրյան, Գ.Արծրունի, Սունդուկյան, Արղության, Կովկասյան, Սևքարեցի Սաքո, Հովսեփ Էմին, Մանուշյան, Ռաֆիի, Ա.Խաչատրյան, Բակունց փողոցների, Փափազյան փողոցի ու 2-րդ նրբանցքի, Կոմիտաս պողոտա 3-50 և Գյուլբենկյան փողոցի 38, 40 համարների և հարակից տարածքների, Կենտրոն վարչական շրջանում` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---