Քերին և Հեյգելը կվարեն ԱՄՆ շահերից բխող քաղաքականություն

Քերին և Հեյգելը կվարեն ԱՄՆ շահերից բխող քաղաքականություն

PanARMENIAN.Net - Ինչպես Քերին, այնպես էլ Հեյգելը, հավանաբար, կիրականացնեն ԱՄՆ շահերից բխող արտաքին և ներքին քաղաքականություն, ինչպես իրենք են դա հասկանում: Գլխավորն այն է, որ նրանք իրագործելու են նախագահ Օբամայի քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է եվրասիական տարածաշրջանի Heritage հիմնադրամի փորձագետ Արիել Քոենը: Ըստ նրա, տարիների հասարակական գործունեությունից հետո այդ քաղաքական գործիչներն այսօր մի «ուղեբեռ» են կուտակել, որը մի մասը դրական է գնահատում, մի մասը՝ բացասաբար: «Օրինակ կարող է ծառայել պետքարտուղար Քերիի հայամետ դիրքորոշումը, կամ սենատոր Հեյգելի հայտարարություններն Իսրայելի, Իրանի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ադրբեջանական ղեկավարությունն ու դիվանագետները կհայտնվեն բարդ երկընտրանքի առջև: Նրանք ստիպված են լինելու հարաբերություններ հաստատել Քերիի և Հեյգելի հետ, եթե վերջինիս հաստատեն, մի իրավիճակում, երբ Իրանը միջուկային նկրտումներ ունի, ամերիկյան ազդեցությունը թուլանում է, ռազմական բյուջեն կրճատվում է, զգալի փոփոխություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Եվրասիայում»,-ասել է Քոենը, հայտնում է «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---