Ադրբեջանցի ուսանողները ոչինչ չգիտեն Ղարաբաղի մասին

Ադրբեջանցի ուսանողները ոչինչ չգիտեն Ղարաբաղի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բուհերի ուսանողների մեծ մասը բավարար գիտելիքներ չունի ԼՂՀ մերձակա շրջանների մասին, որոքն կազմում են նրա անվտանգության գոտին: Այդ մասին են վկայում Խոսքի ազատության հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները:

Ադրբեջանի նյութամշակութային կորուստների մասին երիտասարդների գիտելիքների մակարդակը պարզելու նպատակով, հարցաման են ենթարկվել Բաքվի 4 համալսարանների 200 ուանողներ: Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 56 տոկոսը լիարժեք տեղեկատվություն չունի ԼՂՀ մերձակա 7 շրջանների մասին, 40 տոկոսը համակողմանի իրազեկված է այդ մասին, իսկ մասնակիցների 4 տոկոսը խուսափել է պատասխանից: Հարցվածների մեծ մասը՝ 79 տոկոսը անգամ նվազագույն ինֆորմացիա չունի Ղարաբաղի թանգարանների ու զբոսաշրջային օբյեկտների մասին, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---