Վալերի Բուայեն հայտարարել է, որ սադրանքները Ֆրանսիայի խորհրդարանում անթույլատրելի են

Վալերի Բուայեն հայտարարել է, որ սադրանքները Ֆրանսիայի խորհրդարանում անթույլատրելի են

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն հանդես է եկել հայտարարությամբ փետրվարի 25-ին Ֆրանսիայի ԱԺ-ում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ադրբեջանցիների հրահրած սադրանքին: «Սատարելով մերժողական քարոզչությանն ու ավելացնելով հակահայ սադրանքները, մասնավորապես, հայերի դեմ հանցագործություններում մեղավոր հանցագործներին քարոզելով, Ալիևի ռեժիմը հավանություն է տալիս նման միջադեպերին, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Ազգային ժողովում: Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառումը, որը առիթ է մտորումների ու հույզերի, ադրբեջանական սադրանքի հերթական վայրը դարձավ, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը մտադիր չէ ոչ թուլացնելու, ոչ էլ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է նա՝ նշելով, որ նավթով չես գնի ոչ հիշողությունը, ոչ մարդկանց իրավունքները:

Վալերի Բուայեն դիմել է նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ կոչ անելով անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել կասեցնելու համար նման սադրանքները: Ես խնդրում եմ Կլոդ Բարտոլոնին ԱԺ օրակարգում ընդգրկել իմ օրինագիծը ազգային օրեսնդրության մեջ 2008թ. փետրվարի 28-ին Շրջանակային որոշումն ընդգրկելու մասին, որը վերաբերում է ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին քրեական իրավունքի միջոցով: Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը պետք է ընդունվի»,-ասել է Բուայեն, գրում է Nouvelles d՝Arménie-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---