Օլեգ Սմիրնով. Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է խոշոր խաղացողների ազդեցության լծակ տարածաշրջանի վրա

Օլեգ Սմիրնով. Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է խոշոր խաղացողների ազդեցության լծակ տարածաշրջանի վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության հիմնական առաջնայնությունների թվում է ԱՊՀ սառեցված հակամարտությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի ակտիվացումը, Analitika.at.ua-ին տված մեկնաբանության մեջ ասել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիրնովը:

«Փետրվարի 5-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ և իր աջակցությունն է հայտնել միջնորդական ջանքերին բանակցությունների ակտիվացման ու հրադադարի պահպանման ուղղությամբ:

Այսօր, ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվում է: Գնալով ավելի հաճախ են Ադրբեջանի առաջին դեմքերը կոչ անում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծել, աճում է զինված բախումների ինտենսիվությունը, Բաքվում սպառնում են ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այս ամենն անթույլատրելի է:

Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների համար տարածաշրջանում իրավիճակի վրա ազդելու լծակ է դարձել, ինչը նրանք օգտագործում են մարտավարական ու ռազմավարական խնդիրների լուծման համար, և բնականաբար, այն չի կարող դյուրին լուծում ունենալ:

Տրամաբանական է, որ այս պայմաններում պաշտոնական Կիևի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության ամրապնդմանը, հրադադարի պահպանմանն ու հակամարտության լուծմանը միջազգային իրավական նորմերի հիման վրա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---