Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային

PanARMENIAN.Net - Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ նոտային Ֆրանսիայի ԱԳՆ-ն «ափսոսանք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովում Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»:

«Ֆրանսիան վստահ է, որ միայն երկխոսությունը թույլ կտա կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Լալիոն, գրում է Nouvelles d`Arménie-ին:

Փետրվարի 26-ին րանսիայի խորհրդարանում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր ՀՅԴ-ն, ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Ըստ ականատեսների, երկու հոգի հրաժարվել են կանգնել ու մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը: Նրանցից մեկը սկսել է բղավել:

«Ես այստեղ եմ Խոջալուում սպանվածի փոխարեն»: Հայերը մոտենալով ադրբեջանցիներին մի քանի հարված են հասցրել նրանց: Ծեծկռտուքը դադարեցվել է ոստիկանության միջամտությունից հետո: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, միևնույն ժամանակ դահլիճում ներկա Ադրբեջանի դեսպանը սկսել է բարձր դատապարտել կատարվածը: Ծեծկռտուքը հրահրված էր, քանի որ դահլիճում ներկա էին ադրբեջանցի լրագրողներ ու հեռուստատեսությունը: «Այդ սադրանքն անընդունելի է, մենք ցույց կանցկացնենք Ադրբեջանի դեսպանատան առջև: Մենք բողոքելու ենք»,-հայտարարել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների միության ասոցիացիայի համանախագահ Մուրադ Փափազյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---