ԵՀՄՖ-ն առաջարկում է Բրիտանական թանգարանին «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանել «Ուրարտու, Հնագույն Հայաստան»

ԵՀՄՖ-ն առաջարկում է Բրիտանական թանգարանին «Հնագույն Թուրքիա» սրահը վերանվանել «Ուրարտու, Հնագույն Հայաստան»

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) նամակ է հղել Բրիտանական թանգարանի տնօրեն պ-ն Նեյլ ՄըքԳրեգորին և Հնագույն և հին ժամանակների բաժնի տնօրեն Պ-ն Ջոնաթան Ն. Թաբին ի պատասխան Բրիտանական թանգարանից ստացած նամակի: Նամակում մասնավորապես ասվում է.

Սիրելի պ-ն Թաբ Շնորհակալություն .2013թ. հունվարի 20-ին:Ձեր նամակի համար: Մենք երախտապարտ ենք Բրիտանական թանգարանի դիրքորոշումը` կապված #54 սրահի հետ: Ձեր ծախսած ժամանակի և ջանքերի համար, բացատրելու մեզ Բրիտանական Թանգարանի դիրքորոշումը` կապված #54 սրահի հետ:

Ֆորումի նախագահությունը քննարկեց Ձեր նամակի բովանդակությունը և չնայած այն հանգամանքին, որ Ձեր առաջարկը բավականին օբյեկտիվ տեսակետ է հանդիսանում տվյալ իրավիճակի մեկնաբանման համար, մենք կցանկանայինք անդրադառնալ Ձեր նամակում բարձրացված որոշ կետերին.

1.- դուք նշում եք. ....«քանի որ ոչ բավարար իրազեկված անձնակազմի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե սրահի նախորդ անվանումը (Հնագույն Անատոլիա) հստակ չէր մատնանշում սրահի բովանդակությունը»: Այո, մենք համաձայն ենք ,որ «Հնագույն Անատոլիա» անվանումը չէր տալիս բավականաչափ հստակ նկարագրություն սրահում ցուցադրվող նմուշների ծագման վերաբերյալ , բայց ,«Հնագույն Թուրքիա» անվանումը նույնիսկ ավելի հեռու է այն փոխանցելու համար:

2.- Մեր առաջարկը` վերանվանել «Հնագույն Թուրքիա» անվանումը, որպես «Ուրարտու, Հնագույն Հայաստան», ոչ թե ամբողջ #54 սրահի համար էր, այլ այնտեղ ցուցադրվող բոլոր Հայկական (և դրան առնչվող) ցուցանմուշներին էր վերաբերվում:

3. - դուք նշում եք,«ինչպես ես արդեն նշեցի, այս աշխարհագրական տերմինների օգտագործումը Բրիտանական Թանգարանի կողմից նախատեսված է բացառապես հստակություն մտցնելու համար: Երբ սահմանները կամ երկրների անունները փոխվեն, մենք ևս համապատասխանաբար կփոխենք սրահի անվանումը»: Ի դեպ, որպես անալոգ, դուք Միջագետքի ցուցանմուշները չէիք անվանի Հնագույն Իրաքի` չնայած որ տվյալ տարածքը համընկնում է ժամանակակից Իրաքի,Սիրիայի,Թուրքիայի և Իրանի տարածքներին: -Իսկ ւմ պատերազմների միջոցով և դրան սպասել մենք չէինք ցանկանա:

4.- դուք նշում եք, որ «Հնագույն» անվանման օգտագործումը Թուրքիա բառից առաջ հստակ մատնանշում է մեր այցելուներին, որ սրահում ցուցադրվող իրերը մշակութային առումով թուրքական չեն: Մեր կարծիքով ճիշտ հակառակն է. Դուք լուրջ կեղծիքի առիթ եք տալիս այս կեղծ տերմինն օգտագործելով, և լուրջ թյուրիմացության մեջ եք գցում Ձեր այցելուներին:

5.- կապված ձեր հետևյալ մատնանշման հետ – «Ես կընդգծեի, որ մենք չենք պնդում, որ այս հնագույն մշակույթները կարող են որևէ կերպ թուրքական լինել և նաև կասեի, որ դրանք ոչ էլ հայկական են: Չնայած,որ Ուրարտական ցուցանմուշները խստորեն կապված են հնագույն Հայաստանի աշխարհագրական տարածքի հետ, դրանք նախորդում են այդ տարածքում Հայկական թագավորների իշխանության ժամանակաշրջանին (Երվանդունիների թագավորական տուն), մի տեսակետ,որը ներկայացված է տեղեկատվական ցուցատախտակին` Ուրարտական ցուցադրությունների կողքին»:

Հաշվի առեք խնդրեմ,որ Ուրարտու երկիրը, ինչպես ասորացիներն էին անվանում Արարատ կամ Ուրարատ , հանդիսանում է հնագույն Հայաստանի կարևոր մասերից մեկը: Նրա պատմամշակութային ժառանգության հիման վրա էլ զարգացել է ողջ հայկական հեթանոսական շրջանի և հետագայում էլ քրիստոնեական շրջանի մշակույթը: Այս տարածաշրջանին բնորոշ մշակույթը, որը զարգացվել է հազարամյակներ շարունակ, պետք չէ շփոթել միջին դարերում տարածաշրջան ներթափանցած քոչվոր ցեղերի ստեղծած մշակույթի հետ: Այս պատճառով մենք հավատում ենք,որ ցուցատախտակների վրա տրված հստակ բացատրությունների շնորհիվ կարելի կլինի խուսափել պատմության վերաշարադրումից և այն շահարկումների առարկա դարձնելուց:

Եվ վերջում մի կարևոր դիտողություն - համանման սխալների պատճառով ժամանակակից Թուրքիան,որը ոչ մի ընդհանուր բան չունի ոչ Հայկական քրիստոնեական մշակույթի և ոչ էլ առավել ևս նախաքրիստոնեականի հետ, պահանջում է աշխարհի թանգարաններից, կամ ետ տալ իրենց պատմամշակութային կոթողները, և կամ վճարել դրանց ցուցադրության համար: Եվ արդյուքում,այսպիսի տերմինաբանություն օգտագործելու դեպքում, Բրիտանական Թանգարանը կարող է համանման պահանջներին դեմառդեմ հայտնվել: Մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը ուրախ կլիներ ողջունել Բրիտանական Թանգարանում իր պատմական ցուցանմուշների ցուցադրության հնարավորության ընձեռնումը, ակնկալելով ողջ աշխարհից բազմաթիվ այցելուների հոսքի ներգրավումը: Այս նպատակով էլ անհրաժեշտ կլինի ցուցանմուշները ցուցադրել ինչպես որ նրանք իրականում են, առանց կեղծելու նրանց պատմությունը և թաքցնելու նրանց իրական մշակույթային ծագումը: Հետևաբար, մենք առաջարկում ենք, որ դուք հանեք հնագույն Թուրքիա անիմաստ ու անհեթեթ վերնագիրը #54 սրահից և ցուցադրեք բոլոր ուրարտական և հայկական ցոցանմուշները մեկ սրահում` այդ սրահը անվանելով Ուրարտու կամ Հնագույն Հայաստան : Եթե դուք ցանկություն կունենաք քննարկել այդ հարցը մեզ հետ, ապա Ֆորումը ավելի քան ուրախ կլինի Լոնդոն գործուղել որոշ լավագույն հայ պատմաբանների և մասնագետների, Ձեզ հետ հանդիպելու և այս հարցը առավել մանրամասն քննարկելու համար:

Մենք սպասում ենք Ձեր արձագանքին և հուսով ենք, որ այն չի ուշանա: Դուք անկասկած համաձայն կլինեք, որ այնպիսի ակադեմիական գիտություն, ինչպիսին պատմությունն է, չպետք է հանդիսանա կեղծիքի առարկա, հատկապես աշխարհի այնպիսի ականավոր հաստատություններում, ինչպիսին հանդիսանում է Բրիտանական թանգարանը, որը եզակի կառույց է համայն մարդկության պատմության հարստությունը անաչառ ձևով ցուցադրելու առումով, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---