Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի երիտասարդներն ուղղությունը ճիշտ չեն ընտրել` դեպի Ալիևի նստավայր պիտի շարժվեն

Դավիթ Բաբայան. Ադրբեջանցի երիտասարդներն ուղղությունը ճիշտ չեն ընտրել` դեպի Ալիևի նստավայր պիտի շարժվեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի երիտասարդների` դեպի Ակնա (Աղդամ) երթ կազմակերպելու մտադրությունը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով այս քայլը կրկին PR ակցիա է` կազմակերպված պետական մարմինների կողմից: Իսկ եթե անկեղծ մտադրություն է, ապա.

«Ադրբեջանցի երիտասարդներն ուղղությունը ճիշտ չեն ընտրել: Եթե ուզում են կարգավորել Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը, ոչ թե նման քայլերի պիտի գնան, այլ շարժվեն դեպի Ալիևի նստավայր ու պայքարեն սեփական պետության ֆաշիստական քաղաքականության դեմ: Որովհետև հենց նրանց իշխանությունն է խնդրի կարգավորման հիմանական խոչընդոտը: Նրանք արտաքին թշնամու կերպարը պահպանելու խնդիր ունեն` ներքին շահերի համար»: Նախկինում էլ ադրբեջանցի երիտասարդները մի քանի անգամ նման նախաձեռնություններ են կազմակերպել, բայց դրանք հիմանականում ձախողվել են: Պատճառներից մեկն այն է, որ քիչ մարդ է հավաքվել:

«Իսկ եթե ամեն դեպքում այս անգամ հավաքվեն ու գան, գալու են սահմանամերձ մի բնակավայր, ելույթներ ունենան ու գնան: Ոչինչ ավելին», - ասաց Դավիթ Բաբայանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---