Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել է «Ուկրաինա-Հայաստան» միավորումը

Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել է «Ուկրաինա-Հայաստան» միավորումը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գերագույն ռադայում ստեղծվել է «Ուկրաինա-Հայաստան» միջխմբակցային պատգամավորական միավորումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Ռիբակը, հայտնում է Analitika.at.ua-ն:

Միավորման կազմում են Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը, Վլադիմիր Կուպչակը, Վադիմ Կոլեսնիչենկոն, Անտոն Կիսսեն, Իգոր Մարկովը, Նվեր Մխիթարյանը, Արտյոմ Պշոնկան ու Գենադի Տրուխանովը: Խումբը կգլխավորի Վիլեն Շատվորյանը:

Պատգամավորական միավորումը ստեղծվել է նպատակ ունենալով աջակցել Ուկրաինայի ու Հայաստանի միջպետական կապերի ակտիվացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---