ՀՀ-ն ու Լիտվան կարևորում են արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը![]() 27 մարտի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի հետ: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ` կողմերը կարևորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը: Դեսպան Այվազյանը առաջարկեց դիտարկել արդարադատության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ինչպես նաև 2014թ. ընթացքում փոխայցելությունների կազմակերպումը, ինչը գոհունակությամբ ընդունվեց լիտվական կողմից, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները անդրադարձան նաև 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության հարցերին: Նախարար Բեռնատոնիսը տեղեկացրեց, որ Լիտվայի նախագահության ընթացքում` 2013թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, Լյուքսեմբուրգում կազմակերպվելու է ԵՄ անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով` հույս հայտնելով միջոցառման շրջանակներում հանդիպելու իր հայ գործընկերների հետ: Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |