Մեծ Եղեռնի 98-ամյակի ոգեկոչմաը նվիրված միջոցառումներ կանցնեն Հոլանդիայում

Մեծ Եղեռնի 98-ամյակի ոգեկոչմաը նվիրված միջոցառումներ կանցնեն Հոլանդիայում

PanARMENIAN.Net - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը կազմակերպում է Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման համերգ: Համերգի ծրագիրը ներառում է ճառեր, երաժշտություն և պար: Հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ կկատարի Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» հայերենով: Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ կներկայացնի «Քարավան» և «Մոմերով պար» պարերը: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 19-ին: Մուտքն ազատ է:

Ոգեկոչման արարողություն տեղի կունենա նաև Ասենում, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն Մեծ Եղեռնի հուշարձանին:

Միջոցառումը կազմակերպել է` Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի «Արմենիա» հաստատության համագործակցությամբ: Միջոցառումը նախատեսվու է անցկացնել ապրիլի 24-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---