The VancouverSun. Կանադայի արժեքներն ու բարոյականությունը չեն վաճառվելու Թուրքիային գոհացնելու համար

The VancouverSun. Կանադայի արժեքներն ու բարոյականությունը չեն վաճառվելու Թուրքիային գոհացնելու համար

PanARMENIAN.Net - Կանադացիները կարևոր դերակատարություն ունեն հայերի փրկության գործում 1800թ. ի վեր: Բուժքույլ Սառա ՔորնինգըՆոր Շոտլանդիայից փրկել է Ցեղասպանության ժամանակ որբացած 5000 հայ երեխաների 1922թ., երբ թուրքական բանակը սրի ու հրի մատնեց Իզմիրը: Այս մասին ասվում է Տորոնտոյում գործող Սառա Քորնինգի Ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի հայտարարության մեջ:

Ինչպես գրում է The VancouverSun-ը, Հայոց ցեղասպանությունը հաստատվել է քաղաքականապես ու պատմաբանորեն տասնամյակներ շարունակ: Թուրքիայում այս թեման շարունակում է տաբու մնալ՝ հանգեցնելով մտավորականների հետապնդումներին:

Կենտրոնը հորդորում է պատկերացնել մի Գերմանիա, որտեղ Հիտլերը հերոս կլիներ, իսկ Օսկար Շինդլերի հիշատակը մոռացության մատնված: «Թուրքիան շարունակում է վերաբերվել ցեղասպանության հեղինակներին որպես մեծերի, այն դեպքում, երբ քաջ թուրքերի պատմությունը, որոնք փրկել են հայերի կյանքը, մատնվում է լռության ու հալածվում: Կանադայի արժեքներն ու բարոյականությունը չեն վաճառվում, դրանք արմատացել են Կանադայի հանրության շրջանում և Կանադայի յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն են»,-ասվում է Կենտրոնի հայտարարության մեջ:

Անցած շաբաթ Կանադայում Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին հայտարարել էր, թե Կանադայի կառավարության որոշումը հայերի կոտորածը որպես ցեղասպանություն որակելու մասին կարող է խոչընդոտել երկու երկրների շահավետ առևտրային հարաբերություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---