Մոսկվայում բացվել է ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան

Մոսկվայում բացվել է ռուս-հայկական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան

PanARMENIAN.Net - Կանգնեցվել է «Միասնական խաչ» հուշարձանը, որի հեղինակն է ՌԴ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը, որի պատվանդանին գրված է. Ռուս և հայ ժողովրդների անմահ բարեկամությանը:

Այստեղ «Ռուս-հայկական համագործակցության» նախաձեռնությամբ ծաղկեպսակներ դրվեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ծաղկեպսակների դրման արարողությանը մասնակցեցին հայ համայնքի ներկայացուցիչներ, Մոսկվայի Պրեսնյայի շրջանի մունիցիպալ ժողովի ներկայացուցիչեր և այդ շրջանի բնակիչներ:

Հավաքվածների առջև ելույթ ունեցավ «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, մունիցիպալ ժողովի պատգամավորներ, «Արարատ» ընկերակցության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը և այլոք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---