Դավիթ Բաբայան. Ադրբեջանը, թմիրամիջոցների տարածման տարանցիկ երկիր լինելով, իր արատը վերագրում է Արցախին

Դավիթ Բաբայան. Ադրբեջանը, թմիրամիջոցների տարածման տարանցիկ երկիր լինելով, իր արատը վերագրում է Արցախին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխվարչապետ, Թմրամիջոցների անօրինական տարածման դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը թմրամիջոցների տարածման տարանցիկ ճանապարհ է դառնում: Նորություն չէ: Բայց ադրբեջանցի չինովնիկի հայտարարության շարունակությունն է ուշագրավ. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներառված են բոլոր պետական լծակները, բայց մեզ համար գլխավոր խնդիրն այն է, որ թմրամիջոցները մեծ ծավալներով շրջանառվում են «օկուպացված տարածքներով», որոնք մենք չենք վերահսկում»:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս հայտարարութունը մեկնաբանել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Հերթական անհեթեթ, անտրամաբանական ապատեղեկատվությունն է` ուղղված Արցախի և հայ ժողովրդի դեմ: Փաստ է, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է որպես տարանցիկ ճանապարհ: Եվ Ամերիկյան, եվրոպական կառույցներն իրենց զեկույցներում բազմիցս արձանագրել են այդ փաստը` նշելով նաև, որ Ադրբեջանում մեծ է նաև այդ թմրամիջոցներն օգտագործողների թիվը: Ադրբեջանն էլ, իր հեղինակությունը փրկելու նպատակով, հերթական անգամ իր արատը վերագրում է Արցախին: Մինչդեռ դա ոչ մի հիմք չունի, զուրկ է որևէ տրամաբանությունից` թերի միջնակարգ կրթությունն էլ բավական է հասկանալու համար: Նույնիսկ հաշվի առնելով միայն այն փաստը, որ Արցախի հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ սահմանափակ է», - ասաց նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---