Եղանակը վերջապես կփոխվի. Օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբաձրանա

Եղանակը վերջապես կփոխվի. Օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբաձրանա

PanARMENIAN.Net - Եղանակը վերջապես կփոխվի: Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց առանց էական տեղումների: Արևմտյան առանձին շրջաններում ցերեկային ժամերին հնարավոր են արդեն միայն թույլ անձրևներ, իսկ ուշ երեկոյան անձրև է սպասվում հանրապետության հարավային հատվածում, հնարավոր է քամի 15-18մ/վրկ:

Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին շրջանների գերակշիռ մասում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբաձրանա:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ, կեսօրից հետո սպասվում է ամպամածության ավելացում, ցերեկը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև: Հնարավոր է քամի` 10-12մ/վրկ: Ցերեկը սպասվում է +21+23, երեկոյան +14+16 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---