Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համառուսաստանյան հանձնաժողով

Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համառուսաստանյան հանձնաժողով

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը մայիսի 22-ին տեղի ունեցավ Ռուսաստանի հայ համայնքի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի սահմանադիր նիստը:

Անցյալ տարի Ռուսաստանի հայ համայնքի հասարակական կազմակերպությունները տարածաշրջանային հանձնաժողովներ ստեղծեցին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում:

Համառուսաստանյան հանձնաժողովի սահմանադիր նիստին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱԵ Նոր Նախիջևանի ղեկավար եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ՀՀ պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ռուսաստանցի քաղաքական գործիչներ ու պատգամավորներ, հայկական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության ու արվեստի գործիչներ: Հանձնաժողովը կղեկավարի Օլեգ Եսայանը: Գործադիր քարտուղարը կլինի «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը:

«Այն բանից, թե ինչպես կնշեն այդ տարեթիվը ՌԴ հայերը, կախված է, թե ինչ արձագանք ու եզրակացություններ կանեն Թուրքիան ու համաշխարհային հանրությունը»,-ասաց Հայկ Դեմոյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---