«Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամները այցելել են Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամները այցելել են Արցախ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների: Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը հանրապետության ներքին կյանքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի զարգացման ու զորացման գործին՝ հավելելով, որ առանց այս կառույցի անհնարին կլիներ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա: Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում ենԱրցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---