Ալեքսանդր Խրամչիխին. Ռուսական ռազմակայանը Գյումրիում առաջին հերթին ուղղված է Թուրքիայի դեմ

Ալեքսանդր Խրամչիխին. Ռուսական ռազմակայանը Գյումրիում առաջին հերթին ուղղված է Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանը Գյումրիում առաջին հերթին ուղղված է Թուրքիայի դեմ, սակայն միևնույն ժամանակ, այդ ռազմակայանը կօգտագործվի նրա դեմ, ում հետ պատերազմական վիճակում կգտնվի Հայաստանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը:

«Իսկանդեր-Մ» մի քանի հրթիռային համակարգերի տեղակայումը Հայատանում գտնվող ռազմակայանում ուղղված չէ Ադրբեջանի դեմ, քանի որ ինքնին ռուսական ռազմակայանը Գյումրիում ուղղված է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ»,-ասել է նա:

Ընդ որում, ռուս փորձագետը նշել է. «Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը կօգտագործվի նրա դեմ, ում հետ պատերազմական վիճակում կգտնվի Հայաստանը: Առաջին հերթին, անշուշտ, նկատի է առնվում Թուրքիան: Սակայն եթե հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի և այն տարածվի նաև բուն Հայաստանի տարածքի վրա, ապա տեսականորեն այդ ռազմակայանը կարող է գործել նաև Ադրբեջանի դեմ»:

Ըստ նրա, եթե մարտական գործողությունները սահմանափակվեն Ղարաբաղի տարածքով և Թուրքիան չմիջամտի հակամարտությանը, ապա Ռուսաստանն էլ չի միջամտի, գրում է vesti.az-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---