Արխացի կապիտալ շինարարության ոլորտում ավելի խստապահանջ մոտեցում կորդեգրվի

Արխացի կապիտալ շինարարության ոլորտում ավելի խստապահանջ մոտեցում կորդեգրվի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ կապիտալ շինարարության ոլորտը մեր տնտեսության ամենամեծ հատվածներից է և հանդիսանում է նրա շարժիչ ուժերից մեկը: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի բնութագրմամբ, անհրաժեշտ է ավելի խստապահանջ մոտեցում ցուցաբերել կատարվող աշխատանքների որակի, ժամանակացույցի և աշխատավարձերի վճարման ժամկետների պահպանմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` նշելով, որ գործընթացը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, առաջատար շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---