3 հուլիսի 2013 - 15:10 AMT
Իվանիշվիլի. Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի

Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի, հայտարարել է մամլո ասուլիսում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին :

«Եվ դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասել է նա:

Այսպես է Իվանիշվիլին պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին Վրաստանի կառավարության անդամների Երևան հաճախակի դարձած այցերի մասին: Կարճ ժամանակահատվածում Հայաստան են այցելել ՊՆ,ՆԳ նախարարները, գլխավոր դատախզը, գրում է «Գրուզիա Օնլայնը»: