ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը չի վարանում դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության31 օգոստոսի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ադրբեջանը, որի ձգտումը տապալել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնալով ավելի ակնհայտ է դառնում, սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի 2013 թ. հուլիսի 19-ի նամակը (տարածվել է ՄԱԿ-ում ս.թ. օգոստոսի 13-ին А/67/952-S/2013/478 գրությամբ) Արդբեջանի այդպիսի քաղաքականության ակնհայտ դրսևորումն է: Այս անգամ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես, սիրիահայերի ճակատագիրը, որոնք՝ ի թիվս Սիրիան լքող փախստականների, ստիպված են ապաստան փնտրել աշխարհի տարբեր մասերում: Տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության: Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված «վերաբնակեցված անձանց» ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում: Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում և ընտրովի է մեկնաբանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող փաստերը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություներն իբր թե գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»: Մինչդեռ հայտնի է, որ այդ առաքելությունները, որոնք իրականացվել են ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ, իրենց զեկույցներում ժխտել են վերաբնակեցման ծրագրերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները: Տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանը հրաժարվել է և մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված կերպով իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր»: «Հատկապես տագնապալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերած երկրի արտաքին գործերի նախարարը նամակում հանդես է գալիս ուղղակի սպառնալիքներով: ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ՄԱԿ-ի բարձր ամբիոնը որպես քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը և օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն»,-ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |