Մոսկվայում բացվում է հայկական եկեղեցական համալիրը 17 սեպտեմբերի 2013 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 12:00-ին, մեկնարկում է Մոսկվայում ՀԱԵ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բեգլովը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Սփյուռքից: Եկեղեցին լինելու է առաջնորդանիստ: Եկեղեցին կօծեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Հանդիսավոր արարողության ավարտին համալիրում կբացվի «Հայերը Մոսկվայում» և «Պատմական ուղի» ցուցահանդեսները, տեղի կունենա «Սեր և եղբայրություն» թատերականացված ներկայացում: Եկեղեցական համալիրն ունի նաև ճեմարան և հյուրատուն: Երեկոյան հայկական պատվիրակությունը կայցելի Ամենափրկիչ եկեղեցի: Նոր նախագծով կառուցված եկեղեցին գտնվում է Օլիմպիական և Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում և զգալիորեն խոշոր է նախորդ կիսակառույցից: Համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք: Ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, ունիսեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով: Համալիրի գլխավոր մուտքը Տրիֆոնովյան փողոցից է` եռակամար, հանդիսավոր դարպասով: Տաճարի 21 մետր տրամագծով գմբեթն առայժմ ամենախոշորն է հայ եկեղեցաշինության մեջ: Քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակիննվիրված խաչեր են քանդակված: Եկեղեցական համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդիմասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Տաճարի մուտքի վերնամասում` Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակն է, ձախ և աջ կողմերում մեր եկեղեցու գլխավոր սրբություններն են` Ս. Գեղարդը և Հայրապետական Աթոռի խորհրդանիշ` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրվում են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերին: Հայկական ճարտարապետության մեջ առաջին անգամ խաչքարը ոչ թե ագուցվում է պատի մեջ, այլ ի սկզբանե նախագծվում է որպես շենքի օրգանական մաս: Եկեղեցական համալիրն ու Մայր տաճարը ճարտարապետական յուրահատուկ լուծումների շնորհիվ ներդաշնակորեն ձուլվում են մոսկովյան միջավայրին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |