Միխայիլ Սահակաշվիլի. Հենց ղարաբաղյան հակամարտությունն է Ռուսաստանի նպատակը

Միխայիլ Սահակաշվիլի. Հենց ղարաբաղյան հակամարտությունն է Ռուսաստանի նպատակը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ ՍահակաշվիլինՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանում իր ելույթում՝ քննադատելով Ռուսաստանի գործողությունները, որոշել է պաշտպանել Արևելյան գործընկերության երկրների շահերի՝ հայտարարելով, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում այդ երկրների վրա: Մասնավորապես, իր ելույթում Սահակաշվիլին Հայաստանի մասին էլ է հիշել, որը, ըստ նրա, «հայտնվել էփակուղումև ստիպված է անդամակցել Մաքսային միությանը» հակառակ իր ազգային շահերին. Սահակաշվիլին խոսել է նաևՄոլդովայի, որըՌուսաստանը «շրջափակում է», ինչպես նաև Ուկրաինայի, Ադրբեջանի ու Վրաստանի մասին:

«Եկեք ազնիվ լինենք: Կարծում եք՝ Պուտինն ուզո՞ւմ է, որ Հայաստանը հաղթի Ադրբեջանին: Ոչ: Դա չափազանց հզոր կդարձներ Հայաստանին ու պոտենցիալ չափազանց անկախ: Այդ դեպքում, հավանաբար, դուք կարծում եք, որ Ռուսաստանն ուզում է, որ, օրինակ, Բաքո՞ւն հաղթի Երևանին: Ոչ: Ադրբեջանի «բարձրացումը» մղձավանջ կդառնա Ռուսաստանի առաջնորդների համար: Ոչ, նրանք չեն ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկն իշխի, գերակայի, բուն հակամարտությունն է նրանց նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին անկախ դառնալ ու արգելափակում է նրանց ինտեգրումն Եվրամիությանը»,- ասել է Վրաստանի նախագահը:

Ըստ նրա, ՌԴ իշխանությունները հիանալի հասկանում են, որ հենց Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում կամ ցանկացած այլ երկրում ուժեղ պետական կառույցներ ստեղծվեն, հենց գործող պետություններ հայտնվեն բեմին, այդ ինստիտուտներն ու պետությունները կարտահայտեն և կյանքի կկոչեն իրենց ժողովրդների կամքը, այն է՝ ձգտումը լիակատար անկախության ու միտումը դեպի Եվրոպա:

«Եվրասիական միությունը կառուցվում է Եվրամիության հիմունքներին հակառակ: Նա սնվում է անհանդուրժողությամբ, նրա հիմքում են նախկին ՊԱԿ կառույցները, նրա նպատակն է հին կայսրության վերականգնումը: Պասիվությունն ու միջակությունն են Եվրասիական միությանն անդամակցելու միակ չափանիշները: Ռուսական նախագիծը ձախողման է դատապարտված: Ոչ մի կայսրություն այսօր կենսունակ լինելուշանս չունի, և ռուսականը բացառություն չէ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պետք է աշխատեն ի նպաստ այդ նախագծի, չեն հավատում նրա կենսունակությանը»,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին:

Ինչպես արդեն նշվել էր, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳՎ-ումՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիիելույթի ժամանակՌուսաստանի պատվիրակությունը հեռացել է դահլիճից:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն հայտարարել էր, որ Սահակաշվիլիի ելույթը ՄԱԿ ԳՎ-ում կրում էր «հակառուսական և հակաուղղափառ բնույթ»: Վրաստանի նահագահի հոգեկան վիճակը «պրոֆեսիոնալ գնահատական է պահանջում», հայտարարել էր Չուրկինը՝ հավելելով, որ «վրաց ժողովրդի համար, բարեբախտաբար, մոտ է այդ մարդու քաղաքական մայրամուտը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---