Սուխումում զեկույց է ներկայացվել ԼՂՀ-ում բարեփոխումների վերաբերյալ30 սեպտեմբերի 2013 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Սուխումում տեղի է ունեցել «Պատերազմն ու խաղաղությունը Կովկասի պատմության մեջ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Աբխազիայի ժողովրդի հաղթանակի 20-ամյակին 1992-1993 թթ. հայրենական պատերազմում: Գիտաժողովը կազմակերպել էին Աբխազիայի գիտությունների ակադեմիան ու Գուլիայի անվան Հումանիտար հետազոտությունների աբխազական ինստիտուտը: Գիտաժողովում հատուկ ուշադրություն դարձվեց ինքնահռչակված հանրապետությունների պետական ինստիտուտների կառուցմանն ու զարգացմանը: Ներածական խոսքով ելույթ ունեցավ Գուլիայի անվան Հումանիտար հետազոտությունների աբխազական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ավիդձբան, որը կարևորեց միջոցառման անցկացումը: Գիտաժողովը մեկնարկեց պատերազմում զոհվածների հուշարձանին պսակադրությամբ, որից հետո մեկնարկեց առաջին ընդլայնված նիստը: Համաժողովում քննարկված թեմաների շրջանակը բավականին լայն էր՝ ՌԴ քաղաքականությունը, թուրքական գործոնի դերը Աբխազիայի քաղաքականությունում ու տնտեսությունում: Գիտաժողովում ներկայացվեց նաև Արցախի Հանրապետությունում վերջին 20 տարիներին իրականացված քաղաքական ու տնտեսական բարեփոխումների մասին պատմող զեկույցը: Գիտաժողովը չխուսափեց «փոքր սկանդալից», որը փորձում էին հրահրել Դաղստանի պատվիրակության որոշ անդամներ, որոնք փորձեցին մեղադրել Հայաստանին «Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը գրավելու մեջ», բայց աբխազական կողմը վճռականորեն կասեցրեց միջադեպը: Արցախի մասին զեկույցը ներկայացրեց PanARMENIAN.Net ը՝ Ռուսաստանի Կովկասագետների գիտական ընկերակցության հետ համատեղ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |